Փոխարժեքներ
04 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։
Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը առաջարկել է Փաշինյանին տեսակոնֆերանսի միջոցով գործընթացին մասնակից դարձնել: Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ ինքն ու Դավիթ Մանուկյանը ծանոթ են նշված անձանց և անմիջական կապի մեջ են եղել նրանց հետ, ինչն էլ հիմք է նրանց` որպես գործով կարևոր վկաներ կանչելու դատարան:
Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին: