կարևոր
7936 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 21:38
Քաղաքական

Նարեկ Գրիգորյանը այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից․ Ալեքսան Ալեքսանյան

Նարեկ Գրիգորյանը այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից․ Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը գրում է․

«Անցել է արդեն 10 օր այն օրվանից, երբ ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի Սամվել Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզում կատարված բարեգործություններից մեկի մասին պատմող տեսանյութը՝ Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։

Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյան-ը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն։

Նարեկ Գրիգորյանը, սակայն, այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից, փոխարենը սկսեց պոստֆակտում ինչ-որ նոր, չփոխկապցած պայմաններ ավելացնել։

Նարեկ Գրիգորյան, մեր մեծերը մեզ սովորեցրել են, որ եթե հայ տղամարդը ինչ-որ մի բան է խոսք տալիս, պետք է անի։

Ստորև մեր հայրենակիցներին ներկայացնում եմ նաև ևս մի քանի բարեգործություն, որոնք կատարվել են Սամվել Կարապետյանի կողմից մինչև 2021 թվականը՝

1) Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով Տաշիր բարեգործական հիմնադրամը 2020 թվականին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ճամբարակի և Վարդենիսի հիվանդանոցներին:

2) Քառասունչորսօրյա պատերազմում Հայրենիքի համար իրենց կյանքը տված՝ ծնունդով Գեղարքունիքից 309 մեր հերոսների ընտանիքների էլեկտրաէներգիայի վճարը պատերազմից ի վեր վճարվել է Սամվել Կարապետյանի միջոցներով։

Նարեկ Գրիգորյան, հորդորում եմ պահել խոստոումը, դեռ ուշ չէ´»: