կարևոր
604 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-14 22:32
Հասարակություն

Վաղն առավոտյան կհայտարարենք՝ Ազատության հրապարակում հավաքվելու օրվա և ժամի մասին․ Ալեքսան Ալեքսանյան

Վաղն առավոտյան կհայտարարենք՝ Ազատության հրապարակում հավաքվելու օրվա և ժամի մասին․ Ալեքսան Ալեքսանյան

«Այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարություն, արդարադատություն և ազատություն Սամվել Կարապետյանին»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։ «Ու եթե այսօր չլինի արդարություն և արդարադատություն, ապա շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում։ Այսօրվա որոշումից է կախված, կհավաքվենք վաղը, թե ոչ։ Լավ գիտակցում ենք՝ ուր ենք գնում։ Առավոտյան կհայատարարենք, թե որ ժամին կհավաքվենք Ազատության հրապարակում»,- հավելեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ժամը 18։00-ից դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին և պահանջելով ազատ արձակել նրան։