|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ բուհական համակարգում կա ավանդույթ, երբ նշվում է բուհի հոբելյանական տարեդարձը, մյուս բուհերի ռեկտորները մասնակցում են հանդիսավոր նիստին, հղում են շնորհավորական ուղերձներ: Մասնակցում են նաև արտասահմանյան գործընկեր բուհերի պատվիրակություններ:
Yerkir.am-ը նկատել է, որ վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսությանը ՀՀ շուրջ 20 բուհերից մասնակցել են ընդամենը 2 ռեկտոր՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:
Նրանք էլ հավանաբար մասնակցել են քաղաքավարության տեսանկյունից, որովհետև երկուսն էլ նախկինում աշխատել են ագրարայինում:
Արտասահմանյան բուհերից, անգամ հարևան Վրաստանից որևէ պատվիրակություն մասնակցություն չի ունեցել հանդիսությանը:
Սա ցույց է տալիս ընդամենը մեկ բան՝ բուհերի ղեկավարների վերաբերմունքը ագրարայինի իրենց գործընկերոջ նկատմամբ:
Ագրարայինի 95-ամյակը կոլեկտիվը և սակավաթիվ ուսանողությունը կհիշի թերևս մեկ դրվագով:
Գյուղատնտեսական բուհի ռեկտորը հանդիսության վերջում նվագել է դաշնամուր: