Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանն, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ներկայացման անվան տակ սկսել է նախընտրական հանդիպումները:
Դրա շրջանակներում երկու օր առաջ Աջափնյակի դպրոցներից մեկում հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ:
Yerkir.am-ը նկատել է, որ հանդիպմանը «զարմանալիորեն» մասնակցել են ֆիզկուլտինստիտուտի և ագրարային համալսարանի ռեկտորները:
Եվ եթե ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը նստել է վերջին շարքում (հավանաբար չի ցանկացել ֆիքսվել տեսախցիկների կողմից), ապա ագրարայինի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը տեղավորվել է երկրորդ շարքում և, գերազանցելով աշակերտներին, համակ ուշադրությամբ ունկնդրել է բանախոսին:
Ինչպես կասեր դասականը՝ ՀՀ-ում բուհերը այլևս ամբողջությամբ «ապաքաղաքական են»…