կարևոր
6961 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-24 23:04
Քաղաքական

Դավիթը այս փորձությունն էլ պատվով կհաղթահարի և կգա բոլոր քաղբանտարկյալների ու մեր ժողովրդի ազատության օրը. Գերասիմ Վարդանյան

Դավիթը այս փորձությունն էլ պատվով կհաղթահարի և կգա բոլոր քաղբանտարկյալների ու մեր ժողովրդի ազատության օրը. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Դավիթ Համբարձումյան-ին ճանաչում եմ 2018 թվականից։ Անշուշտ Դավիթն առաջին հերթին ընդդիմադիր գործիչ է, որի հետ այս իշխանությունների դեմ պայքարի տարբեր փուլերում եղել ենք նույն ճակատում, սակայն ինձ համար Դավիթի նկատմամբ տեղի ունեցողը, առաջին հերթին, մեր մարզում հարգված և բոլորիս կողմից սիրված ընկերոջը, հարազատին իր քաղաքական հայացքների համար լռեցնելու և մեկուսացնելու հերթական քայլ է։

Դա ոչ միանշանակ է ընդունվելու ոչ միայն Դավիթի քաղաքական հայացքները կիսողների, այլև նրանից տարբերվող քաղաքական դիրքորոշում ունեցող մեր մարզի մնացած բնակչության կողմից, քանի որ Դավիթը մարդկային հարաբերությունների մեջ բոլորի կողմից ընդունված է՝ որպես լավ մարդ և սիրված համայնքապետ։

Վստահ եմ, որ Դավիթը այս փորձությունն էլ պատվով կհաղթահարի, և վաղ թե ուշ կգա ինչպես Դավիթի, այնպես էլ բոլոր քաղբանտարկյալների ու մեր ժողովրդի ազատության օրը»։