կարևոր
2407 դիտում, 10 ժամ առաջ - 2025-06-15 14:35
Քաղաքական

Մեկ տարի առաջ այս օրը հերթական անգամ բանտարկվեցի. Գերասիմ Վարդանյան

Մեկ տարի առաջ այս օրը հերթական անգամ բանտարկվեցի. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանն անդրադարձել է իր հանդեպ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումներին` նշելով.

«Մեկ տարի առաջ՝ այս օրը, իշխանությունների պատվերով, կեղծ ու շինծու մեղադրանքներով հերթական անգամ բանտարկվեցի և շուրջ կես տարվա ազատազրկումից հետո ազատ արձակվեցի։

Դա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող և մինչև հիմա շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական արարն էր, որով փորձեցին մեկուսացնել ինձ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական ակտիվ իրադարձություններից։

Այս տարիների բանտարկություններն ու դժվարությունները, հատկապես՝ վերջին կալանքը, ինձ ստիպեցին կյանքում ավելի մոտիկից առերեսվել դավաճանության, ուրացման և իրական ընկերության ու բարեկամության հետ։ Ոմանք հեռացան, ոմանց ես հեռացրի, ոմանք էլ ինձ համար սպասելի և երբեմն էլ անսպասելի իրենց դրսևորեցին իրական ընկերոջ և հարազատի նման։

Մեկ տարվա հեռավորությունից նայելով իմ հետ տեղի ունեցած իրադարձություններին՝ հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ հավատացող, ինձ հետ պայքարող ու չհանձնվող ընկերներիս ու հայրենակիցներիս, ինձ պաշտպանող ու պայքարի ընկեր դարձած Sose ArmenovnaSergey Harutyunyan պաշտպաններիս։

Միևնույն ժամանակ վստահեցնում եմ, որ մեր պայքարը կտևի այնքան, մինչև հաղթանակ ունենանք, և ոչ մի բանտ ու դժվարություն մեզ չեն շեղի այդ ճանապարհից»։