կարևոր
3235 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-12 15:20
Քաղաքական

1 տարի առաջ այս օրը կալանավորվեցի և կես տարուց ավել անցկացրի բանտում. Գերասիմ Վարդանյան

1 տարի առաջ այս օրը կալանավորվեցի և կես տարուց ավել անցկացրի բանտում. Գերասիմ Վարդանյան

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կալանավորվեցի և կես տարուց ավել անցկացրեցի բանտում։

Այս գրառումն արել էի՝ լավ իմանալով, որ շատ հնարավոր է հաջորդ օրը զրկվեմ ազատությունից։

Հիմա էլ լավ հասկանում եմ, որ քաղաքական որոշակի ակտիվ պրոցեսների մեկնարկից առաջ կամ դրա ընթացքում հնարավոր է կրկին նիկոլի ապօրինի հրամանով կալանավորվեմ։

Մեկ տարի հետո նորից վերահաստատում եմ այս գրառումս։

Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել. ես և իմ ընկերները շարունակելու ենք պայքարը մինչև վերջ։

Ես թքած ունեմ, թե՛ իրենց կողմից տրված ազատության, թե՛ անազատության վրա, ինձ համար կարևորը մեր Հայրենիքի ազատությունն է։

Քանի դեռ մեր հայրենիքն ազատություն չունի, ինձ համար ավելի պատվաբեր է այդ ազատության համար լինել բանտում, քան շատերի նման անտարբեր սեփական գոյությունս քարշ տամ։

Լինենք բանտում, թե ազատության մեջ, մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։

Կոչ եմ անում ընկերներիս, հայրենակիցներիս չհուսահատվել, չկոտրվել, չհանձվել. պետք է պատրաստվել ավելի մեծ կռվի, այն լինելու է, և այս անգամ պետք է պսակվի մեր վերջնական հաղթանակով։

 

Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ