կարևոր
4594 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-14 11:24
Քաղաքական

Գառնիկ Մանուկյանը հայտնվեց բանտում, որովհետև ՀՅԴ-ական է. Գերասիմ Վարդանյան

Գառնիկ Մանուկյանը հայտնվեց բանտում, որովհետև ՀՅԴ-ական է. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը գրում է․

«Երեկ քաղաքական ուղիղ հրահանգով ու շինծու մեղադրանքով կալանավորելով ՀՅԴ «Արարատ» ՄԿ անդամ Գառնիկ Մանուկյանին՝ այդ իշխանությունները իրենց հերթական խայտառակ ու բարոյական նորմեր չճանաչող գործողությունն արեցին։

Գառնիկ Մանուկյանը հայտնվեց բանտում, որովհետև ՀՅԴ-ական է, հայկական ազգային ավանդույթներ ունեցող Մանուկյանների մեծ գերդաստանի առանցքային դեմքերից մեկն է, ով իր ընտանիքով ու հարազատներով բազմաթիվ հետապնդումների ենթարկվելով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ իր տարածաշրջանում պայքարում է այս իշխանությունների ազգադավ քաղաքականության դեմ, և այդ պայքարը մնացել է շատերի կոկորդում ու չեն կարողանում մարսել։

Այս գործողությունը Դաշնակցությանը, Արարատի մարզի ՀՅԴ կառույցի ու իմ մերձավոր շրջապատի նկատմամաբ շարունակվող հետապնդումների հերթական դրսևորումն է, որով նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել մարզում, թուլացնել իրենց նկատմամբ դիմադրությունը՝ իրենց, ենթադրյալ, հերթական դավադրությունը նախապատրաստելուց ու իրականացնելուց առաջ»։