կարևոր
22075 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-11 14:41
Քաղաքական

ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանը դուրս է եկել բանտից

ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանը դուրս է եկել բանտից

ՀՅԴ-ական Գառնիկ Մանուկյանը այսօր արդեն ազատության մեջ է։ Նրան դիմավորում էին ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի կուսակիցները, ընտանիքի անդամները, հարազատները և ընկերները Դիմավորողների մեջ էին նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Թադևոս Ավետիսյանը, Արգիշտի Գևորգյանը, Մհեր Սահակյանը և Արման Ղազարյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ մի քանի գործիչների նկատմամբ։ Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Գառնիկ Մանուկյանը։

Մարտի 9-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը մերժեց Արարատի մարզի քննչական վարչության միջնորդությունը՝ արդեն երկու ամիս քաղաքական պատվերով կալանավորված ՀՅԴ «Արարատ» ՄԿ անդամ Գառնիկ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին: