կարևոր
4381 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 22:57
Աշխարհ

Սահակաշվիլին բանտից դուրս գալուց հետո լիակատար աջակցություն է խոստացել Զելենսկուն

Սահակաշվիլին բանտից դուրս գալուց հետո լիակատար աջակցություն է խոստացել Զելենսկուն

Կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է օգնել Վրաստանին, քանի դեռ նա գտնվում է հայրենիքում, քանի որ ապագայում, նրա խոսքով, զբաղված կլինի Վլադիմիր Զելենսկուն աջակցելով:

«Ես պարզապես ուզում եմ օգնել ձեզ, քանի դեռ այստեղ եմ, հակառակ դեպքում, երբ վերադառնամ Կիև, ես լիովին կլանված կլինեմ Զելենսկուն օգնությամբ և, հնարավոր է, նույնիսկ ժամանակ չունենամ նայելու դեպի Վրաստան։ Ուժը միասնության և ակտիվության մեջ է: Հիմա հաստատ դադար տալու ժամանակը չէ, փառք մեր երիտասարդներին, փառք բոլոր խիզախ ու անվախ հայրենասերներին», - գրել է Սահակաշվիլին սոցցանցում Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքներից հետո։

Նրա խոսքով՝ չնայած նա գրառումներ է անում, բայց իր ինքնազգացողությունը դեռ թույլ է։

«Այսօր երկու անգամ ուշագնաց եմ եղել։ Ղարիբաշվիլին Մյունխենում հայտարարել է, որ թույլ կտա եվրոպացի բժիշկների այցը, իսկ դա 10 օր կձգձգվի, բայց ես կպայքարեմ, որքան կկարողանամ։ Շատ բան է կատարվում ինձ հետ․ Ֆրանսիայի նախագահը, առանց որևէ դիվանագիտության, պահանջեց իմ անվերապահ ազատ արձակումը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում։ Սա բոլորովին աննախադեպ դեմարշ է»,-գրել է նախկին նախագահը։

Նախօրեին Սահակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին հայտնել էր, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, հետագա նվազման դեպքում բժիշկները կանխատեսում են բազմակի օրգանների անբավարարություն: