|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը մեր բարեկամ և դաշնակից երկիրն է, սա ծանր հարված էր, բայց հույս ունենք՝ Իրանի ժողովուրդը, պետությունը ամբողջությամբ կհաղթահարի այս ծանր փորձությունը։ Այս մասին Իրանի դեսպանատանը հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Խմբակցության պատգամավորներն այցելել էին Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու և բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելու՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: