|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Մենք այստեղ պաշտոն կամ մանդատ ստանալու համար չենք եկել։ Մեզ այս հրապարակ է բերել ժողովրդի, անցյալի և ապագայի հանդեպ պատասխանատվությունը»,- Էջմիածնում նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ձեր ընտրությունը շատ պարզ է՝ մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում՝ ազգային պետական գործիչները, մի կողմում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, մյուս կողմում տիրադավները, մի կողմում կանգնած են Արցախ հանձնածները, մյուս կողմում՝ Արցախ ազատագրողները․․․, մի կողմում՝ այլասերված բարքերը, մյուս կողմում՝ ազգային արժեքները»,- իր ելույթում ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։