|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկական պետական մանկավարժական համալսարանի կայքում հստակ նշված է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի և խորհրդի դերի մասին:
Հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է համալսարանի զարգացման ու կայունության ապահովման կարևոր հենասյունը՝ նպաստելով կրթական և կառավարչական գործընթացների արդյունավետ իրականացմանը:
Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր ունի համալսարանի զարգացման գործում՝ ապահովելով նրա կայուն կառավարումն ու ռազմավարական պլանավորումը։
Համալսարանի ղեկավարության և աշխատակիցների վեջին ձերբակալությունները ցույց տվեցին, որ խորհրդի և նրա նախագահի կողմից համալսարանը ոչ միայն չի կառավարվում, այլ նաև գործում է հանցավոր կազմակերպություն:
Սակայն, ինչպես մնացած դեպքերում, այս դեպքում ևս Ժաննան ու իր տեղակալ Արաքսյան ջրից չոր են դուրս գալիս:
Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում այնպես էր խոսում իր և մանկավարժականի դեպքի հետ կապի բացակայության մասին, որ այսուհետ նրան կարելի է մեծարել ոչ թե որպես Ժաննա Շինարար, այլ՝ Սուրբ Ժաննա:
Ի դեպ Ժաննան իր՝ գոնե քաղաքական պատասխանատվությունն արժանապատվորեն ընդունելու փոխարեն, քար նետեց համալսարանում նախկինում ստուգումներ իրականացրած գերատեսչությունների ու աուդիտորական կազմակերպությունների բոստանը:
Հ.գ. Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով մանկավարժականի տխրահռչակ դեպքը, պետք է հատկապես ռիսկային համարի և ուշադիր լինի այն բուհերի գործունեության նկատմամբ, որոնց ռեկտորները նշանակվել են Սուրբ Ժաննայի պաշտոնավարման ժամանակ: Դրանք են` տնտեսագիտական, ագրարային, Վանաձորի, Բրյուսովի, ճարտարապետության և շիանարարության համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատերական ինստիտուտները, գեղարվեստի ակադեմիան:
Վ.Ս.