|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ»-ը գրում է․
Շենգավիթի համայնքապետարանի գործով ձերբակալված 11 անձից մի քանիսն առեւտրի եւ սպասարկման բաժնի նախկին ու ներկայիս աշխատակիցներ են: Երկուսին ձերբակալել են ապրիլի 20-ին, երկուսին` նախօրեին։ Վերջին ձերբակալվածները, ըստ մեր աղբյուրի, մինչեւ ապրիլ աշխատել են թաղապետարանում։ Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին ձերբակալության մասին հայտնի դառնալուց րոպեներ անց թաղապետարանի վերնախավն առանց հիմնավորման հրահանգել է բաժնի բոլոր աշխատակիցներին, ղեկավարին՝ ներառյալ, դիմում գրել եւ հեռանալ։ Պարզաբանումներ չեն ներկայացրել՝ ինչով է հիմնավորված ապօրինի հրահանգը, բաժնի բոլոր աշխատակիցները, բացառությամբ մեկի, ազատման դիմումներ են գրել:
Շեֆի ապօրինի հրահանգը հրաժարվել է կատարել թաղապետարանի երկարամյա աշխատակից Ալիսա Սարգսյանը, որը ղեկավարությանն ասել է, որ կհանդիպեն դատարանում, եթե իրեն ազատեն։