|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամիսներ առաջ ԱԺ պագամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրել էր, թե քանի՞ տարի է Գյուղինստիտուտ ուսանող չի մտնում․ ի՞նչ եք մտածում Գյուղինստիտուտի գրավչությունը բարձրացնելու համար:
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նախատել էր, որ բուհն ունի այլ անվանում՝ Ագրարային համալսարան, սակայն այդպես էլ բովանդակային պատասխան չէր տվել, թե պետական մակարդակով ինչ է արվելու՝ Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու համար։
Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել էր Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը:
Yerkir.am-ը պարզեց, որ այս կարևոր փաստաթղթում, որն ընդունվել է 2023 թ. մարտին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացված է որպես Հայաստանի ՊԵՏԱԿԱՆ ագրարային համալսարան:
Զավեշտն այն է, որ սույն ռազմավարության նախագիծը մինչև կառավարության նիստում հաստատվելը, քննարկվել է կրթության ոլորտի լիազոր մարմնում` տիկին Ժաննայի ղեկավարած նախարարությունում:
Մեզ մնում է միայն տիկին Ժաննային իրազեկել, որ 2012 թվականից ՀՀ-ում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ անվանումով բուհ ուղղակի գոյություն չունի: Այն 2012թ. վերանվանվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի: