կարևոր
598 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 17:12
Հասարակություն

Պատրաստվում են Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք ներկայացնել․ Զարուհի Փոստանջյան

Պատրաստվում են Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք ներկայացնել․ Զարուհի Փոստանջյան

Վարդան Ղուկասյանին  նոր մեղադրանք կներկայացնեն։ Այս մասին հայտնեց Գյումրու քաղաքապետի փաստաբան  Զարուհի Փոստանջյանը։

«Հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ, ով հայտնեց, որ սպասվում է նոր մեղադրանքի ներկայացում պարոն Վարդան Ղուկասյանին։ Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել, կարկատել, բայց, այնուամենայնիվ, քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ՝  եթե դուք մուտք գործեք «Կենտրոն» քրեակատորղական հիմնարկ ու իմ վստահորդի հետ առանց իմ,  առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության որեւէ գործողություն կատարեք, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում Ղուկասյանի նկատմամբ։ Քանի որ դուք տեղեկացված եք, որ այս պահին ես և Ղուկասյանի կողմից ընտրված պաշտպանները գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստին, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է»,- հայտարարեց Փոստանջյանը։ 

Նա  կոչ է արեց քննչական գործողություններն անել  այն ժամանակ, երբ իրենք վերադառնան Երևան։