|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար 3-րդ մեղադրանքն է առաջադրվել։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, ով հաստատեց լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը և հավելեց. «Կալանքի վերաբերյալ դատական նիստ է ընթանում, ինչ կորոշի դատարանը՝ չգիտենք»։
Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել՝ կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն, սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։ 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարություններն են։