|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարարներին, նրանց նախատեց` ասելով, որ այսուհետ նրանք ոչ թե ետնամուտքով հեռանան ու խուսափեն լրագրողների հարցերից, այլ իջնեն կենտրոնական մուտքի մոտ ու պատասխանեն լրագրողների հարցերին: Վարչապետի խոսքով՝ լրագրողների հետ պետք է հաղորդակցվել, այլ ոչ թե հեռանալ ետնամուտքերից:
«Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Հորդորում եմ բոլոր նախարարներին` ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե\' նախապես ծրագրված, թե\' առաջացող հնարավորությունները առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ` կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ, յուրաքանչյուրս պետք է օգտագործենք այս առիթը` հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, այլ ոչ թե, ասենք, դուրս գանք այլ մուտքով: Կամ` վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած, պաբերաբար հանրությանը ներկայացնել իրականացվող ծրագրերի արդյունքները` կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք և պետք է դա ապացուցենք մեր վարքով ու գործով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ի դեպ, վարչապետը նիստի ընթացքում նաև աղմկելու համար դիտողություն արեց գերատեսչությունների ղեկավարներին: «Էդ վերջում քիչ խոսեք` ասացի: Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞, որ ձեզ մի անգամ ասում են»,- զայրացավ նա: