կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 12:43
Քաղաքական

Իրո՞ք չեք հասկանում, որ սա Ադրբեջանական գերիշխանության հաստատում է ՀՀ-ի վրա․ Գուրգեն Վարդանյան

Իրո՞ք չեք հասկանում, որ սա Ադրբեջանական գերիշխանության հաստատում է ՀՀ-ի վրա․ Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանից կատարվող գնումներին և դրանց ՀՀ անվտանգության հետ ուղղակի շաղկապված լինելու խնդրին:

Սկզբում ադրբեջանական բենզին ու դիզել, հետո հավանաբար գազ։ Սկզբում Ադրբեջանով ճանապարհ հացահատիկի համար, հետո նաեւ այլ ստրատեգիական եւ ոչ ստրատեգիական ապրանքների համար. այսպես որ գնա բանակի համար զենքն էլ Ադրբեջանից կգնեն։

Իրո՞ք չեք հասկանում, որ սա Ադրբեջանական գերիշխանության հաստատում է Հայաստանի վրա։ 

Երբ մի երկրի պարենային եւ էներգետիկ ստրատեգիական ապրանքների մատակարարում կախված է լինում մեկ այլ երկրից, տվյալ երկիրը իր պայմաներն է թելադրում, իսկ չկատարելու դեպքում ուղղակի փակում է ստրատեգիական ապրանքների մատակարարումը եւ կոլապսային իրավիճակ ստեղծում։