կարևոր
604 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-20 15:53
Հասարակություն

Կուշտը սովածի ղադրը երբեք չի իմանա, հույսներս դրել ենք Աստծու վրա, դե վարչապետը ոնց որ դրանից էլ ա ուզում զրկի․ արցախցի

Բռնի տեղահանված արցախցիներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով կառավարության աջակցության ծրագրերից, որոնք աստիճանաբար կրճատվում են։ Վերջիններս նշում են, որ եթե անհապաղ չլուծվեն հատկապես բնակարանների, կեցության հարցերը, իրենք կհայտնվեն փողոցում։

Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ այս տարվա մարտ ամսին իրենց աջակցության գումարը կրճատվեց` 40+10 հազար դրամի ծրագրից հանվեց 10 հազար դրամի բացադրիչը, իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր աջակցության գումարը կդառնա 30 հազար դրամ, ու այն էլ նախատեսված կլինի միայն խոցելի խավերի համար։

Նրանց խոսքով` շատերը մայիսի համար նախատեսված գումարները չեն ստացել, մինչդեռ շատ արցախցիներ բնակվարձերի կանխավճարը տալու համար վարկ կամ պարտք են վերցրել ու հիմա կանգնել բնակարաններից հանվելու փաստի առաջ։

Մանրամասն՝ տեսանյութում։