կարևոր
1861 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-18 20:57
Հասարակություն

Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա

Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրում է․

«ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ։

Ազգային պետությունը լուծաելու ` նոր պետություն և աշխարհակարգ հիմնելու և հաստատելու համար անհրաժեշտ է կազմաքանդել.

1) Ազգային կրթությունը։ Այս վտանգավոր ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նսեմացնել դերը գիտնականի, ուսուցչի և դասախոսի։

2) Ավանդական ընտանիքը։ Այս անբարո նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել կնոջ դերը ընտանիքում`որպես տնային տնտեսուհու։ Կնոջը պետք է համոզել, որ իր երջանկությունը ամուսնուց անկախ լինելու և բացարձակ ազատությունը մեջ է։

4) Ազգային բանակը։ Այս կործանարար ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է նսեմացնել հայրենասեր սպայի և հերոս հրամանատարի դերը։

5) Սուրբ Եկեղեցին։ Այս նենգ ու չար նպատակին հասնելու համար `անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել հոգևորականի դերը։

Անշուշտ, այս ազգադավ ծրագիրն իրականացնելուց հետո մի գուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային և երկիր, բայց ո՛չ Հայրենիք։

Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ ` հայաստանցիները։

Զգույշ եղե՛ք, մի՛ խաբվեք։

Տերն օրհնի մեր Հայրենիքը, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին և իմաստություն պարգևի մեր ազգին»։