|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ահաբեկչության նախապատրասության մեղադրանքով կալանավորված 18–ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին ֆեյսբուքում տեսաուղերձով հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով` տղայի ծնողները երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել են որդուն ու ահազանգել իրեն։
««Սթրայքբոլի գործով» կալանավորված տղան լուրջ առողջական խնդիր ունի, որի պատճառով նաև տարկետում է ստացել բանակից։ Հիվանդությունը սրտի հետ է կապված, բոլորս գիտենք, որ նման հիվանդությունները հատուկ ուշադրության են արժանի ու չի կարելի աչքաթող անել։ Քիչ առաջ դիմում ներկայացրեցի թե՛ քրեակատարողականի պետին, թե դատապարտյալների առողջությամբ զբաղվող առանձին ՊՈԱԿ-ին», - ասում է փաստաբանը։