|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2015թ. նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում կտրուկ վատացավ գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը:
Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ դատական նիստն ընդմիջվել է, քանի որ Շիրխանյանի համար շտապօգնության բրիգադ են հրավիրել: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի վիճակը վատացել է զարկերակային ճնշման և ոտքերի հետ կապված խնդիրների պատճառով:
Այս պահին պաշտպանությա նախկին փոխնախարարին հետազոտում են: