կարևոր
898 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-19 00:02
Քաղաքական

Լիդիան կին քաղբանտարկյալ է, բայց կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուռ են. դիտարկում

Լիդիան կին քաղբանտարկյալ է, բայց կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները լուռ են. դիտարկում

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրել է.

«Արդեն մոտ երեք շաբաթ է ինչ դեռ չապացուցված «հեղաշրջման» գործով կալանավորվածների թվում է Լիդիա Մանթաշյանը [Lidya Mantashyan], Տավուշի Թեմի աշխատակազմի նախկին ղեկավարը, ով գրեթե առնչություն չունի «փաստական» որևէ իրողության հետ։ Լիդիան հաստատ շատ կջղայնանար ու իրա լուռ, բայց շատ բան ասող, հայացքով կնայեր ինձ, բայց Լիդիան նաեւ կին է, ինձ համար քաղաքական բանտարկյալ ինչպես մյուսները, բայց չեմ նկատել կանանց իրավունքներով զբաղվող անհատների ու կազմակերպությունների աջակցությունը նրա մասով։

Ուզում եմ տեսնել ու լսել անհատների ու կազմակերպությունների դատապարտումը որոնք մարդու, տվյալ դեպքում կնոջ, իրավունքների պաշտպանությունը ներքաղաքական ու աշխարհաքաղաքական նախընտրություններով չեն պայմանավորում, այլ իրապես անհատի ազատություններով ու իրավունքներով։

Չեմ մատնանշում կոնկրետ ֆեյսբուքյան ընկերների բայց կարծում եմ նրանք կարդալով սա կենթադրեն, որ հենց իրենց աջակցությունն են ակնկալում Լիդիայի խափանման միջոցը փոխելու պաշտպանական խմբի ջանքերին միանալով»: