Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին հայտարարվել է դաշնային հետախուզման մեջ։ Նախնական տեղեկություններով՝ նա գտնվում է Մոսկվայում, URA.RU-ին հայտնել է իրազեկված աղբյուրը։
«Շիխլինսկին հետախուզման մեջ է հայտնվել, երբ դադարեցրել է կապ հաստատել։ Հնարավոր է՝ նա թաքնվում է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան շենքում գտնվող հյուրանոցում», - պարզաբանել է լրատվամիջոցի աղբյուրը։
Ոչ պաշտոնական տեղեկություններով, այսօր խուզարկություններ են անցկացվել Եկատերինբուրգի նրա բնակարանում։
Երկրորդ աղբյուրը ենթադրում է, որ Շիխլինսկին կարող է կասկածվել նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով, ինչպես նրա որդին՝ Մուտվալին, որին նախորդ օրը տեղափոխել էին նախնական կալանքի վայր։
«Ասում են՝ հենց Շահինն է հրամայել որդուն նահանջել», -ասել է աղբյուրը։
Այն Մուտվալին Mercedes-ով օպերատիվ ձերբակալության ժամանակ վրաերթի է ենթարկել անվտանգության աշխատակցին։
Ադրբեջանական համայնքի ղեկավարը հուլիսի 7-ին սկսեց անտեսել URA.RU-ի թղթակցի զանգերը։ Դրանից հետո լուրեր են տարածվել, որ նա, հնարավոր է, բուժման կուրս է անցնում։ Անհնար է նաև կապ հաստատել նրա ընտանիքի հետ։