|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 խմ-ի դիմաց 1060 դոլարը՝ հասնելով 2022 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, 2026 թվականի փետրվարից գազը թանկացել է երեք անգամ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին։
Հորմուզի նեղուցի փակումը և Քաթարից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների դադարեցումը սրել են Եվրոպայի և Ասիայի միջև ամերիկյան գազի համար մրցակցությունը։
Միևնույն ժամանակ, գազի գները դեռ զգալիորեն ցածր են 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ընթացքում գրանցված գագաթնակետային մակարդակներից։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը կողմից պատերազմն Իրանի դեմ սկսվել է փետրվարի 28-ին, երբ նրանք հարվածել էին Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։