|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր` կառավարության` այս տարվա առաջին նիստից հետո, որոշ նախարար-փոխնախարարներից փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն նախորդ տարեվերջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ, որում նա անդրադարձել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ հարցազրույցին փորձել էր «պատասխանել» նաեւ Տիգրան Սարգսյանը, բայց հետաքրքիրն այն էր, թե կառավարության անդամները կփորձե՞ն պաշտպանել իրենց ղեկավարին` վարչապետին:
Էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին ու փոխարտգործնախարարին հարցրեցինք, թե ինչ դիրքորոշում ունեն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցված գնահատականների ու վարչապետի «պատասխանի» վերաբերյալ: Սակայն կառավարության անդամները չպատասխանեցին այդ հարցադրմանը` պատճառաբանեով, թե տեղյակ չեն ո'չ երկրորդ նախագաի հարցազրույցից, ո'չ էլ վարչապետի արձագանքից:
Թե ինչպե՞ս կարող են նրանք տեղյակ չլինել դրանցից, հարցի մի կողմն է, բայց, փաստորեն, իրենց «տեղյակ չլինելով» նրանք չպաշտպանեցին իրենց ղեկավարին:
Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորներից եւս ոչ մեկը հարկ չհամարեց պաշտպանել Տիգրան Սարգսյանին: Նրանց մեծ մասն էլ պարզ ասում է, որ այդ թեմայով չի պատրաստվում խոսել: