Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Թուֆենկյան համալիրում մեկնարկեց «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը՝ ՀՀ եւ վրաց ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Ուսուպաշվիլիի մասնակցությամբ:
Վերջին անգամ Վրաստանի` ԱԺ արդեն նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն է Հայաստան այցելել` 2009 թվականին, իսկ 2011-ին միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահներն են հանդիպել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսևորման և փոխադարձ հարգանքի վրա, իսկ երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը»: Նա նաեւ հավելեց, որ ԱԺ երկու նախագահների մասնակցությունը համաժողովին վկայում է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերն ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունները «բարձր մակարդակի» որակեց:
Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ կիրակի օրը, կքննարկվեն տարածաշրջանային նոր իրավիճակները եւ համագործակցության քաղաքական հեռանկարները: