կարևոր
1321 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 21:25
Հասարակություն

Կարգազանց քահանաները նպաստում են սրբապղծությանը․ Սամվել դպիր Գրիգորյան

Կարգազանց քահանաները նպաստում են սրբապղծությանը․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«Այս նկարում ձախից Վարդան Հունանյանն է (կարգալույծ նախկին քահանա տ.Տարոն), ով Թալինի Ս.Աստվածածին եկեղեցու խորանից Ս.Հաղորդություն է տալիս: Քանի որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նա կարգալույծ է հռչակված, դա անելու որևէ արտոնություն չունի: Ավելին, նա նույնիսկ խորան բարձրանալու իրավունք չունի, անգամ դատարկ սկիհին ձեռք տալու իրավունք էլ չունի: Իսկ այս դեպքում սկիհի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն է: Ճիշտ է, Աստված չի պղծվում, բայց նրա արածը սրբապղծություն է: Նա այսօր լուրջ դեմքով, սքեմը հագած, քահանայական խաչը կրծքին, որի իրավունքից էլ է զրկված, քայլում էր դեպի այսպես կոչված «աղոթքի նախաճաշ» միջոցառմանը (հղումը տես` մեկնաբանությունում):

Ու՞մ է ներկայացնելու նա այնտեղ, Աստված գիտի:

Իսկ նկարում կողքին աջից իր լծակից տ.Թադեն դեռ կարգալույծ չէ:

Երբ վերջույթը փթախտով (գանգրենայով) է ախտահարվում, ողջ օրգանիզմը փրկելու համար այն անդամահատվում (ամպուտացվում) է: Այլապես, վերջույթից փտախտը կտարածվի ողջ օրգանիզմով մեկ: Այս տեսակ կարգազանց քահանաներին, ովքեր նպաստում են սրբապղծությանը, եկեղեցու պառակտմանը, պղծմանը, հավատացյալների գայթակղությանը, առանց իրական խոստովանության ու մեղքերի թողության նրանց Ս.Հաղորդությանը բաշխելուն` օր առաջ, պետք է արձանագրել արմատից նրանց ինքնաբերաբար կտրվելը: Ինչ խոսք ցավալի է, որ այդպես է արվելու, բայց առանց դրա առողջացման գործընթաց չի կարող լինել»: