|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հարցում իրականացնել Վաղարշապատ խոշորացված համայնքում՝ Էջմիածին քաղաքում և գյուղերում՝ հասկանալու համար առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններում ուժերի դասավորվածությունն ու ՔՊ-ի իրական շանսերը։
Հարցման տվյալներից Փաշինյանն անակնկալի է եկել։
Մասնավորապես, ըստ կառավարության աղբյուրի, ընտրապայքարի ավարտին նրա դիմաց դրվել է հետևյալ տոկոսային հարաբերակցությունը․
«Քաղաքացիական պայմանագիր» – 37.3 %
«Հաղթանակ» դաշինք – 35.9 %
«Մայր Հայաստան» կուսակցություն – 10.8 %
«Հայրենիք» կուսակցություն – 4.7 %
«Ժառանգություն» կուսակցություն – 3.5 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 3.2 %
«Հանրապետություն» կուսակցություն – 1,5 %
«Համահայկական ճակատ» կուսակցություն – 1.1 %
Որքանով են իրական այս թվերը, իհարկե, կպարզվի այս կիրակի: