կարևոր
1078 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-14 15:38
Իրավական

ՔԿ-ն որոշել է չձերբակալել Իշխան Խոսրովյանին. նա 6 ժամ անց ազատ է արձակվել

ՔԿ-ն որոշել է չձերբակալել Իշխան Խոսրովյանին. նա 6 ժամ անց ազատ է արձակվել

ՀՀ քննչական կոմիտեն որոշել է չձերբակալել «Անտիֆեյք» կայքի աշխատակից Իշխան Խոսրովյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանությունը Խոսրովյանին ձերբակալել էր և ներկայացրել քննչական մարմին։

«Անձը ներկայացվել է քննչական մարմին, սակայն որոշում է կայացվել չձերբակալել նրան»,- հայտնել են ՔԿ-ից։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով, որ Իշխան Խոսրովյանը բռնվելուց 6 ժամ անց ազատ է արձակվել։

«Նրան ժամը 8:30 տան բակից ձերբակալել էին «Արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու» տարօրինակ կասկածով»,- գրել է Մելիքյանը