|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն Խորհրդարանում։ Կա ժողովուրդ, ընտրողներ, որին Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 մլն վարչապետ, ընտրությունները մեխանիզմներից մեկն է, որ ձևավորվում է կառավարությունը»,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վատ հայտարարություն արեց՝ տարբեր ուժերի կոչելով ազդեցության գործակալներ։ Նման հայտարարություններ նա անում է արդեն 5-6 տարի, պարբերբար հարցումներ են ուղղվում դատախազություն, իրավապահ մարմիններ, արդյոք նման ազդակներ ստացել են, նման գործեր կան, թե՝ ոչ, որևէ պատասխան չկա։ Կամ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա, թե կոնկրետ ովքեր են ազդեցության գործակալները և դատարանում պաշտպանի իր հայտարարությունը, կամ իրավապահներին պետք է հեռացնի, կամ իրավապահներին պետք է տարբեր մարդկանց տներ ուղարկեն, ինչն անում են, բայց հասել ենք նրան, որ մարդկանց, որոնց մեղադրում են խուլիգանության մեջ, ԱԱԾ-ն է բերում՝ երեխաների աչքի առաջ։ Այն, որ նա չի բացառում որոշ կուսակցությունների փակում՝ ակնհայտ է»,- նշեց պատգամավորը։