|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Բյուջեն, որ ներկայացրել է կառավարությունը, կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման բյուջե։ Կառավարության վարած խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում, երբ արտածին գործոնները վերացան, մենք տեսանք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում՝ այն դեպքում, երբ կառավարությունը խոստացել էր բարենպաստ պայմաններում՝ 9 %, իսկ սովորական պայմաններում 7%-ի աճ»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց,որ պետական պարտքն ընթացիկ տարվա վերջին 15 մլրդ դոլարից է անցնում, իսկ 2026 թվականին 6 տրիլիոն դոլարից, իսկ իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում հաշվարկել պարտքի ազդեցությունը տնտեսության վրա՝ հավելելով, որ դրան զուգահետ 330 հազարից ավել անհուսալի վարկ կա ՀՀ բանկային համակարգում։
Մանրամասն՝ տեսանյութում։