կարևոր
997 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 16:36
Քաղաքական

Ընտրություններից առաջ պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել․ պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին․ Արթուր Խաչատրյան

Ընտրություններից առաջ պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել․ պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է․

«A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական ենթատեքստ պետք է փնտրել: Բայց… բայց տեղին է հիշել, թե Փաշինյանն ինչպե՜ս էր շեփորահարում, ինչպես էր հրճվել, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան: Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում էր 410-430 դրամով, երբ տեղական շուկայում հաստատված գինը 500 դրամի կարգի էր:

Հետո այդ «կես դույլը», ըստ Փաշինյանի, բերեց շուկայական գների շուրջ 15% նվազման: Դա էլ հեչ, դեռ պարզվեց, որ Ադրբեջանն իր կես դույլով օգնեց պայքարել և հաղթել հայկական մաֆիային: Zhoxovrti varcapete դա ներկայացնում էր որպես «խաղաղության» դրական տնտեսական ազդեցություն: Նաև հիշեցնենք, թե ի՜նչ հպարտությամբ էին ՔՊ-ականները հայտարարում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են հաստատվել! Բա եթե այդպես է, բա եթե խաղաղություն է, բա եթե ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ էժան բենզին չի գալիս:

Պատասխանը պարզ է. ընտրություններից առաջ պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել: Պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին…»։