|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հրադադարի խախտումներում հայկական կողմին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, Բաքուն փորձում է լուծել մի քանի խնդիր։ Նախ, այդ հայտարարությունները ճնշման և ահաբեկման միջոց են՝ կորզելու համար ՀՀ-ից նորանոր զիջումներ։ Երկրորդ, դրանք տեղեկատվական դաշտում հող են նախապատրաստում ՀՀ-ին նոր հարվածներ հասցնելու համար, երբ հարմար պահն ու առիթը ներկայանան։ Երրորդ, Ալիևը ձգտում է Ադրբեջանում պատերազմական տրամադրությունները վառ պահել և այդպիսով թույլ չտալ ինչ-ինչ ներքին խլրտումներ։
Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» հայատյաց և ցեղասպանական քաղաքականություն վարող թշնամու հետ պատրանք է։ Մեր ժողովուրդը չպետք է գեթ մեկ ակնթարթ հավատ ընծայի այդ թղթին, եթե անգամ այն ստորագրվի ու վավերացվի։ Ալիևը բազմիցս է ապացուցել, որ ինքը թքած ունի բոլոր տեսակի բանակցությունների և համաձայնությունների վրա։ Միջնորդներն էլ ի դեմս ՌԴ-ի և Արևմուտքի հակված չեն զսպել Բաքվի ծավալապաշտական հավակնություններն ու ֆաշիստական հռետորաբանությունը։
Միակ ուղին երկիրն ու ժողովրդին համապարփակ ինքնապաշտպանությանն ու դիմադրությանը նախապատրաստելն է, ինչը ներկա իշխանությունը սկզբունքորեն հրաժարվում է կատարել՝ փոխարինելով երկրի պաշտպանունակությանն ուղղված ամենօրյա քրտնաջան աշխատանքը հեծանվավազքերով, գարեջրի և գինու անվերջ ու անիմաստ փառատոններով։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,
քաղաքական գիտությունների դոկտոր,
պատմաբան