|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դատավար Ժան Միշել Ժանտիլը, որը վարում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` L'Oreal-ի հետ կապված գործը, սպառնալիքներով նամակ է ստացել: Այն ուղարկվել էր Բորդոյի դատախազություն. գրում է Le Parisien-ը:
Նամակի հեղինակները սպառնում են սպանել դատավորին, նրա հարազատներին եւ դատավորների արհմիության անդամներին: Համոզիչ լինելու համար նրանք ծրարի մեջ նաեւ փամփուշտներ են դրել:
Կապվա՞ծ է սա Սարկոզիի գործի կամ Ժանտիլի վարած այլ գործերի հետ, դեռեւս հայտնի չէ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: