|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ հարուցված քրեական գործը հնարավոր է փակվի. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով Le Parisien-ը:
Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել L'Oreal-ի գործով: Հետաքննության տվյալների համաձայն` 2007-ին Սարկոզին Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկից՝ Լիլիան Բենտակուրից, անօրինական կերպով գումար է ստացել իր նախընտրական քարոզարշավի համար։
Ըստ պարբերականի` Բորդոյի դատախազը համոզիչ չի համարել դատական քննիչների եզրակացությունները, ովքեր կարծում են, որ Սարկոզին օգտվել է Բետանկուրի առողջական վիճակից և անօրինական կերպով գումար ստացել նրանից։
Սարկոզիի դեմ առաջ քաշված մեղադրանքները հանելու մասին` դատախազի միջնորդագիրը ապրիլի 4-ին ուղարկվել է արդարադատության նախարարություն: