|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ մեղավոր չէ, և իր դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի. հայտնում է РИА Новости-ն:
Սավչենկոն նշել է, որ ինքը նախկինում էր միայն հարկավոր ուկրաինական իշխանություններին, երբ ՌԴ-ում էր, իսկ այժմ ձեռնտու չէ, քանի որ միշտ ճիշտն է խոսում: Նա նաև հայտնել է հացադուլ սկսելու մաին:
Հիշեցնենք, որ երեկ Սավչենկոյին ձերբակալել են խորհրդարանի շենքում այն բանից հետո, երբ խորհրդարանը նրան ձերբակալելու համաձայնություն է տվել: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կասկածում է Սավչենկոյին խորհրդարանի շենքում ահաբեկչության նախապատրաստման մեջ: