|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարող էր փախչել Ռուսաստան: Այդ մասին ուկրաինական ԶԼՄ-ներից մեկին ասել է «Ազգային ճակատ» խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Տետերուկը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` Սավչենկոն Ստրասբուրգում չէ, ուկրաինական պատվիրակության կազմում նա չկա:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հարցաքննության է կանչել Սավչենկոյին Գերիների ազատագրման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի գործով, ով կասկածվում է ահաբեկչությունների նախապատրաստման մեջ: Նույն օրը Սավչենկոն լքել է Ուկրաինան: