|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
«Արցախի կորստից հետո հաջորդ ամենացավալի ապտակը, որի մեջ շարունակում ենք ապրել, Բաքվում ընթացող կեղծ դատավարություններն են։ Դատավարություններ, որտեղ այսօր մեղադրյալի աթոռին նստած են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պահվող այլ անձինք, դրան զուգահեռ՝ ցմահ ազատազրկման դատապարտման, 15-17 տարվա ազատազրկման պահանջներ Բաքվի կողմից։ Դրան զուգահեռ Հայաստանում տոտալ մերժում՝ Հայաստանի իշխանությունների կողմից, ուրացում, այսօր ցեղասպան Ադրբեջանում, ցեղասպան Բաքվում կեղեքվում և դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, որոնք նաև Հայաստանի անկախության, անվտանգության համար են այսօր զոհասեղանին հայտնվել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ զրո արդյունք կա՝ գերիների վերադարձի հարցում, ավելին, քաղաքական մեծամասնությունը հայտարարություններ է տարածում, որ իրենց օրակարգը բոլորովին այլ է։ Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Երևանում «Եվրանեսթի» վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեին իրենց առաջարկած բանաձևին, որը վերաբերում էր նաև գերիների անհապաղ ազատ արձակմանը։ Նա նշեց, որ դրան նախորդել էր Պորտուգալիայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իր կողմից առաջարկված բանաձևը, որին ՔՊ-ական պատգամավորները չմիացան՝ հստակ ազդանշան տալով նաև միջազգային հանրությանը, որ Արցախի քաղաքական ղեկավարության, ընդհանրապես գերեվարված հայ մարդկանց ճակատագիրը քաղաքական օրակարգ չէ՝ ՀՀ-ի համար։
«Ավելի ոչ բարոյական վարքագիծ՝ ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից՝ Արցախի ուրացումից հետո՝ դժվար է պատկերացնել»,-ասաց Լիլիթ Գալստյանը։