կարևոր
349 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-14 10:02
Հասարակություն

Ով էր «օտար ազդեցության գործակալը»․ «Հրապարակ»

Ով էր «օտար ազդեցության գործակալը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Գլխավոր շտաբի նախկին պետ Արթուր Դավթյանը, պարզվում է՝ ըստ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի, կասկածվում է «ազդեցության գործակալ» լինելու մեջ: Նախօրեին պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անանուն հիշատակեց այդ փաստը։

Նա, խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին, ասաց, որ զինվորական պաշտոնում «խիստ կասկածելի հիմքով» նշանակումներ է արել, որոնք արձանագրված են անգամ քննիչ հանձնաժողովի զեկույցում․ «Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որը չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ զգուշացումներին` Նիկոլ Փաշինյանին...

Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգ է գնվել, որն անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել` չկա հետեւանք»։

Հիշեցնենք, որ Դավթյանը պաշտոնավարել է 2018-2020 թթ․, հետո կրկին նշանակվել է Գլխավոր շտաբի պետ, երբ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը եւ այլ զինվորականներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականն ու պաշտոնանկ արվեցին։