|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել դատապարտյալին ԿՀՎ-ի օգտին լրտեսելու և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի շարժումների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար. հայտնում են լրատվական գործակալությունները:
Մահմուդ Մուսավի Մաջդը, որը նույնպես մեղադրվում էր իսրայելական հետախուզական Mossad-ի համար աշխատելու համար, մահապատժի է ենթարկվել երկուշաբթի օրը՝ հուլիսի 20-ին. հայտնում է РИА Новости- ն ՝ վկայակոչելով Tasnim-ին: Դատապարտյալի դեմ գործը հարուցվել է նույնիսկ Սոլեյմանիի մահից առաջ և ոչ մի կապ չունի իրանական բարձրաստիճան զինվորականի դեմ ԱՄՆ գործողությունների հետ:
Հունվարի սկզբին ԱՄՆ-ն իրականացրել էր հատուկ գործողություն, որի արդյունքում սպանվել էր «Ալ-Քուդս» իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանը պատասխանել էր՝ հարվածելով ԱՄՆ-ի օդային բազային Իրաքի արևմուտքում, ինչպես նաև Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա: