|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանը նոր բալիստիկ հրթիռը անվանակոչել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատվին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նոր զենքի ցուցադրումը տեղի է ունեցել երկրի պաշտպանական արդյունաբերության օրվա նախօրեին:
Միջոցառմանը ներկայացված էին նաև «Շահիդ Աբու Մահդի» թևավոր հրթիռը (իրաքյան շիական միլիցիայի ղեկավարի տեղակալ, Սուլեյմանիի հետ միասին զոհված) և իրանական անօդաչու սարքեր:
Մարտավարական հրթիռի հեռավորությունը կազմում է 1400 կմ-ի. մոտավորապես հազար կիլոմետր հեռավորությամբ «Աբու Մահդի» հրթիռը նախատեսված է ծովային թիրախների համար:
Իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում՝ ԱՄՆ օդուժի կողմից հրթիռային հարձակման արդյունքում: