|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը կպատասխանի ԱՄՆ-ին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար. հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի հետ բանակցությունների ընթացքում:
«Նրանք ձեր տանը սպանեցին ձեր հյուրին և ուղղակի խոստովանեցին հանցագործությունը», - ասել է Խամենեին իր զրուցակցին:
«Իրանը չի մոռանա այս հանցագործությունը և «անպայման հարվածելու է ամերիկացիներին», - հավելել է Իրանի առաջնորդը:
Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում՝ ԱՄՆ օդուժի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հրթիռային հարվածի արդյունքում: