|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված խոսակցությունները կարող են ամենաաղմկոտը դառնալ Ուկրաինայի ֆուտբոլի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի միացել դոնեցկյան ակումբի մարզական հավաքին, որն ընթանում է Ավստրիայում:
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, ով մինչև վերջին ժամանակներս վարում էր Հենրիխ Մխիթարյանի գործերը, «Взгляд»-ին տված հարցազրույցում անդրադարձել է այդ հարցին:
«Ես չեմ աշխատում Մխիթարյանի հետ: Նրա կողքին շատ խորհրդատուներ են պտտվում, երևում է նրանցից մեկն էլ խորհուրդ է տվել նրան չշփել ինձ հետ: Ես կռահում եմ` ով է Մխիթարյանին ապակողմնորոշում` իտալացի գործակալ Մարիո Ռայոլան: Նա մեծ ազդեցություն ունի հայ ֆուտբոլիստի վրա, եթե վերջինս որոշել է դեմ գնալ «Շախտյոր»-ին: Ի՞նչ հույսեր են փայփայում նրանք: Երևում է` այս կերպ ցանկանում են «Շախտյոր»-ին ստիպել` բաց թողնել Մխիթարյանին «Լիվերպուլ»: Ընդհանրապես` այս տեսակ «խաղերի» համար թե' Մխիթարյանը, թե' Ռայոլան կզղջան»,- ասել է Սելյուկը: