կարևոր
1108 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-14 15:32
Հասարակություն

«Աղոթքի նախաճաշին» Դանիել Սրբազանը ապօրինի պահվող բանտարկյալների հարցն է բարձրացրել

«Աղոթքի նախաճաշին» Դանիել Սրբազանը ապօրինի պահվող բանտարկյալների հարցն է բարձրացրել

Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված «աղոթքի նաճաշը» հարթակ էր, որտեղ Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը ներկայացրել է Հայ Առաքելական Եկեղեցու տեսակետները խղճի ազատության թեմայի շուրջ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Դանիել Սրբազանը բարձրաձայնել է նաև ապօրինի ազատազրկված Սրբազանների և մյուս հայորդիների խնդիրները», - ասել է Տեր Եսային:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-15-ին հրավիրել է «աղոթքի նախաճաշի»՝ «ավելի քան 300 անձի հոգևոր մարտահրավերների շուրջ երկխոսության նպատակով: Հրավեր եղել է նաև ՀԱԵ-ին».

Միջոցառման ծրագրում նշված է, որ առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, լինելու են պանելային քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ շաբաթ առավոտյան, կկայանա աղոթքի նախաճաշը, որից հետո՝ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ այց Սուրբ Էջմիածին և թանգարան: