|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։
Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի:
Աստված պահապան ձեզ և բոլորիս»: