կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 17:54
Հասարակություն

Նա բոլոր պատերազմներով անցած Հայրենիքի պաշտպանության և ազատագրության ազատամարտիկ նվիրյալ է․ Բագրատ Սրբազանը շնորհավորել է Իգոր Սարգսյանին

Նա բոլոր պատերազմներով անցած Հայրենիքի պաշտպանության և ազատագրության ազատամարտիկ նվիրյալ է․ Բագրատ Սրբազանը շնորհավորել է Իգոր Սարգսյանին

Այսօր մեր 18 արդարներից Իգոր Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Իգորը բոլոր պատերազմներով անցած Հայրենիքի պաշտպանության և ազատագրության ազատամարտիկ նվիրյալ է, ով միևնույն ժամանակ բազում երիտասարդների կյանքի ուղղություն և ճանապարհ է ցույց տվել ՀՅԴ երիտասարդական ծրագրերի և բանակումների ծիրից ներս: Նա մեր բոլորի սիրելի ընկեր Իգորն է, ով մեծ Հայրենատիրությամբ, խորը հավատացյալ և Աստվածասեր ու Աստվածապաշտ հայորդի է՝ վստահելի մարդ ու անդավաճան ընկեր:

Սիրելի Իգոր ամբողջ սրտով ու սիրով շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի առիթով՝ մաղթելով քեզ ու ընտանիքիդ մեր Տիրոջ օրհնությունն ու առաջնորդությունը և ինչպես բոլորին քեզ էլ մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայրենիքում, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի...


Սիրով և աղոթքով

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան