կարևոր
1138 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-14 14:37
Հասարակություն

Հիշենք դատավորի աթոռ զբաղեցնող Մասիս Մելքոնյանի մուրճով ազատությունից զրկված քաղբանտարկյալներին. Ռուբեն Մելիքյան

Հիշենք դատավորի աթոռ զբաղեցնող Մասիս Մելքոնյանի մուրճով ազատությունից զրկված քաղբանտարկյալներին. Ռուբեն Մելիքյան

Վարչապետի աթոռը զբաղեցնողը երեկ լուրջ դեմքով պնդում էր, որ ոչ ոք իրենից շատ՝ Արցախի համար բան չի արել…: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Նույնն է, թե Մասիս Մելքոնյանը հայտարարի, որ Արդարադատության համար ոչ ոք իրենից շատ բան չի արել։

Հ.Գ. Հիշենք դատավորի աթոռ զբաղեցնող սույն անձի մուրճով ազատությունից զրկված քաղբանտարկյալներին։ Ես գրեմ՝ դուք ավելացրեք։ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան,

Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, հերոսի հայր Գարիկ Գալեյան, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան, «Անտիֆեյք»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյան, ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյան, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյան, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև…»: